Ինչպես զրկվել լիցենզիայից և հանգիստ քնից. թանկ չէ, ընդամենը՝ 500 դոլար. տեսանյութ

Գյումրիում կաշառքի դեպք է բացահայտվել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Գյումրիում «կադաստրի աշխատակիցը» գործարքի համար պահանջել է 500 դոլար: Կնոջ կողմից ոստիկանությանն այս մասին տեղեկացնելուց հետո գործի են անցել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Շիրակի մարզի նրանց գործընկերները:

Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը:

Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:

Հանգամանքները պարզվում են: