«Տղաներ, ես ձեզ սիրում եմ». Եվա Ռիվասը զվարճանում է «Մի գնա»–ի տակ

Հայտնի երգչուհի Եվա Ռիվասը սեթևեթել է հայկական «Մի գնա» մեգահիթի հեղինակի հետ Instagram սոցցանցի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի հայ երգչուհի Եվա Ռիվասը ցույց է տվել, թե ինչպես է Սարդինիայում զվարճանում Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգի ներքո։

Instagram–ի իր էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում ձայնակցում է նրանց։

 

«Տղաներ` Սպիտակցի Հայկո և Սուպեր Սաքո, մենք զվարճանում ենք ձեզ հետ միասին», – տեսանյութի տակ գրել է նա։

Սպիտակցի Հայկոյի պաշտոնական էջը նրա գրառման տակ մի շարք սմայլիկներ է դրել «Victory» (հաղթանակ), համբույր և հավանություն նշաններով։ Ռիվասը չի դիմացել, և հայտարարել է, որ «Հայկոն լավագույնն է»։

Սպիտակցի Հայկոյի (Հայկ Ղևոնդյան) «Մի գնա» մեգահիթը շարունակում է գերել աշխարհը։ Այն արդեն բազմիցս կատարել են համաշխարհային էստրադայի աստղեր, հասարակ մարդիկ, հիթն անտարբեր չի թողել նույնիսկ կենդանիներին։