Հայաստանը ավելի հետաքրքիր է դարձել զբոսաշրջիկներին. այցելողների թիվն աճել է

Անցած տարվա համեմատ աճել է Հայաստանով հետաքրքրվող զբոսաշրջիկների թիվը: Նաև մեր երկիրց են զբոսաշրջության համար ավելի շատ մեկնել այլ երկրներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով:

Այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 570 400-ի փոխարեն: Մեկնած զբոսաշրջիկների թիվը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: