ՌԱԴԻՈ

Տոնոյան.« Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություն, որը չի փոխվել տասնյակ տարիներ»

Մեր պատվիրված ռազմամթերքն ու սպառազինությունը արտադրության մեջ է գտնվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Ռուսաստանից զենքի առաքումները կասեցնելու մասին տարածված լուրերը։
Sputnik
Դավիթ Տոնոյան

«Ռուսական կողմից ճնշում չի եղել։ Ես նման եմ մարդու, ում հնարավոր է ճնշել։ Կա դաշնակցային և բարեկամական համագործակցությունը, որը չի փոխվել ու չի փոխվում տասնյակ տարիներ»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` հնարավոր է, որ Հայաստանը նոր ռազմական վարկի համար դիմի Ռուսաստանին։