ՌԴ-ից Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և ռազմաքաղաքական հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարեցվել: Այս մասին այսօր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Կդադարեցնի՞ արդյոք Ռուսաստանը զենքի մատակարարումը Հայաստան. պարզաբանում է Ալեքսանդր Ֆոմինը

«100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,- հավաստիացրեց նախարարը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական և ռազմաքաղաքական հարցեր: Այս մանրամասները լրագրողներին կրկին հայտնեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Դավիթ Տոնոյանը նաև շեշտեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում տարբեր երկրներից` և ՀԱՊԿ անդամ ու նաև այլ: