Լավրովն ու Մնացականյանը չեն հանդիպի. Ռուսաստանի ԱԳՆ

Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները առաջիկայում չեն հանդիպի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրակարգում Մոսկվայում հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ժամանակացույցում այդպիսի հանդիպում չկա։ Ես դրա մասին չգիտեմ, մենք գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք տաբեր հարցերով», –ասաց Զախարովան։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերջին անգամ հունիսի 7–ին է աշխատանքային այցով Մոսկվա մեկնել։ Նա բանակցություններ էր ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այն ժամանակ Մնացականյանը Լավրովին Երևան էր հրավիրել։