Գարեջուր պատրաստելու գաղտնիքները. ինչո՞ւ են Հայաստանը գարեջրագործության հայրենիք համարում

Հայկական գարեջուրը հազարամյակների պատմություն ունի։ Գարեջրի միջազգային օրը Sputnik Արմենիան ներկայացնում է հայկական գարեջրագործության պատմության հետաքրքիր փաստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik,  Լաուրա Սարգսյան. Հայաստանը կարելի է գարեջրի հայրենիք անվանել։ Ածիկից ու գարուց պատրասված այս համեղ անուշահոտ ըմպելիքը հայ լեռնային ջրի հիմքով ժամանակին գրավել էր նաև զորավար Ալեքսանդր Մակեդոնացուն։ Այս հետաքրքիր պատմության մանրամասներ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը։

«Հայաստանը կարելի է վստահաբար համարել գարեջրի հայրենիքը, այդ մասին են վկայում մի շարք գտածոները, որոնք հայտնաբերվել են Բորս Պիոտրովսկու ղեկավարած հնագիտական խմբի պեղումների ժամանակ», – ասաց Գյուրջյանը։

«Նմանը չկա աշխարհում». ինչպես կանադացի գարեջրագործը բացահայտեց հայկական գարեջրի համը

Մակեդոնացին Հնդկաստանից գալու ճանապարհին հայկական գարեջուր է համտեսել։ Հին հույն պատմաբան Քսենոփոնը գրում է, որ զորավարն ու նրա շքախումբը շատ էին հավանել ըմպելիքը, որում «գարու հատիկներ էին լողում»։ Դա խմելուց նրանց տրամադրությունը բարձրանում էր։

Հազարավոր տարիներ անց` 1939 թվականին, Պիոտրովսկին ոգեշնչվում է Քսենոփոնի գրառումներով և որոշում պեղումներ անցկացնել Կարմիր Բլուրի տարածքում։

«Պիոտրովսկին Կարմիր Բլուրի տարածի փլատակներում կավե սափերներ է հայտնաբերում` գարու սևացած սերմերով. ևս մեկ վկայություն, որ Հայաստանում շատ հին ժամանակներից գարեջուր են պատրաստել։

Նրանք նաև հայտնաբերել են չաներ, որոնց մեջ գարի էին աճեցրել։ Դրանք հատուկ քարաշեն առուներով միանում էին սափորներին, որոնց մեջ գարեջուր էր հավաքում։

Գյուրջյանի խոսքով`այս փաստերը վկայում են, որ Հայաստանը գարեջրագործության հայրենիքն է։ Ցավոք, աշխարհում քչերը դրա մասին գիտեն, այդ փաստերը քիչ հայտնի են։

1 / 5
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
2 / 5
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյան
3 / 5
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
4 / 5
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
5 / 5
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այսօր Հայաստանում մի քանի խոշոր ու մանր գարեջրի գործարան կա։ Տեղացի գարեջրագործները չեն շեղվում ավանդական բաղադրատոմսերից, դրա պատրաստման համար ածիկ, գարի ու ջուր են օգտագործում։

Խոսելով ամենահայտնի ալկոհոլային ըմպելիքներից մեկի մասին` պետք է ընդգծել, որ այն օգտակար է միայն օրգանիկ նյութերից պատրաստվելու դեպքում` առանց քիմիական հավելումների։ Գարեջրի պատրաստման դասական փուլերն են` գարու աղացում, դրա մաքրում ու չորացում, ֆիլտրում, եռացում, սառեցում, խմորում, ֆիլտրում, քամում, շշավորում։

Գարեջրի սիրահարների համար. Երևանում գարեջրի հերթական փառատոնը կանցկացվի

Համեղ գարեջրի գլխավոր գաղտնիքը ճիշտ պատրաստված քաղցուն է։ Այն պատրաստվում է մանրացրած ածիկի ու ջրի խառնուրդից։ Այն մի քանի անգամ եռացնում են. ընթացքում խառնուրդից առանձնանում են սպիտակուցները, գլյուկոզան ու շաքարի այլ տեսակները։ Եփելուց ու սառելուց հետո քաղցուից թափոններ են մնում։

Քաղցուն խառնում են գայլուկի հետ ու մեկուկեսից երկու ժամ եռացնում են, գարեջուրը հաճելի դառը համ է ստանում։ Եռացնելուց հետո քաղցուն սառեցնում են, մաքրում, օդով հագեցնում ու ուղարկում խմորման։ Հետո քամելու փուլն է գալիս և գարեջուրը պատրաստ է։

Հայաստանում վերջին տարիների ընթացքում վերականգնվում է գարեջրագործության ավանդույթը։ 2015 թվականից երկրում ամեն տարի Yerevan Beer Fest գարեջրի փառատոն է անցկացվում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր։