Հայկ Մանասյան
© Sputnik
Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել է իրենց իսկ սպասումները։ Այս մասին Sputnik Արմանիայի հետ զրույցում ասել է բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը։
«Այս տարվա վերջին եռամսյակի հաշվետվություններով` ընկերության հասույթն աճել է 38 տոկոսով, իսկ համախառն մարժան 38.5 տոկոսի է հասել, որն իրենց սպասելիքներից էլ էր ավելի»,– ասել է Մանասյանը։
Նրա խոսքով, այս ցուցանիշների արդյունքում Apple–ի արժեթղթերի նկատմամբ պահանջարկը շուկայում կտրուկ աճեց, և կապիտալիզացիան հասավ 1 տրիլիեն դոլարի։