Միհրան Պողոսյան
© Sputnik
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցանկանում է գտնվել իր հիմնական աշխատանքի վայրում և կատարել աշխատանքային իր ամենօրյա պարտականությունները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Թե երբ կմեկնի Խաչատուրովը, փաստաբանը տեղյակ չէ, բայց շեշտեց, որ որքանով ինքն է տեղյակ՝ հուլիսի 31-ից սկսած հսկայական աշխատանք է կուտակվել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարտավորվել է ներկայանալ՝ վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչի դեպքում: