ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոս — Sputnik. Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է վարչապետի պաշտոնավարման 100 օրվա հետ: Այսօր, լրագրողների հետ զրույցում հայտնեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` չբացառելով, որ դրան կմասնակցեն նաև կառավարության անդամները:
Լրագրողներն Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին նաև Երևանի քաղաքապետի թեկնածու հայտարարված Հայկ Մարությանի նկատմամբ հանրության դիրքորոշման մասին: «Մեզ էլ լուրջ չէին վերաբերվում մի 6 ամիս առաջ»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Հայկ Մարությանի թեկնածությունը։