ՌԱԴԻՈ

Օրբելյան. «Հարազատները Քոչարյանին տեսակցել չեն կարող»

Ռոբերտ Քոչարյանի հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, համենայն դեպս՝ փաստաբանների ներկայությամբ:
Sputnik
Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն ու տրամադրությունը նորմալ են:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա փաստաբան Արամ Օրբելյանը ասաց, որ այն խնդիրները, որոնց մասին իրենք ահազանգել էին լուծվել կամ լուծման ճանապարհին են:

Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է և տեսակցել կարող է միայն փաստաբանների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԱԺ պատգամավորների հետ: Հարազատներ կամ այլ անձինք նրան տեսակցել չեն կարող: