Իրենց հորը սպանած քույրերի համար դատարանը 2ամսյա կալանք սահմանեց

Օստանկինյան դատարանը ձերբակալել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ կասկածվող երեք քույրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Մոտ երկամսյա ձերբակալության արդյունքով ավարտված դատական նիստն անցկացվեց է փակ ռեժիմով, քանի որ մեղադրյալներից մեկն անչափահաս էր:

Իրավապաշտպան. Հորը սպանած Խաչատուրյան քույրերը ճնշված են, անհանգիստ. բացառիկ

Ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ աղջկա չափահաս քույրերի պարագայում էլ փակ դատական նիստի պատճառը նրանց պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկություններ չբացահայտելն է:

Դատարանում քույրերին աջակցելու համար ներկա են եղել նրանց բարեկամներն ու ընկերները: Ըստ նրանց՝  կրտսեր քույրը «շատ տխուր և ընկճված է» եղել:

Քույրերը փորձել են իրենց արարքը ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, նրանց ցուցմունքները հակասել են միմյանց:

Հիշեցնենք, ավելի վաղ դատարանը որոշել էր խստացնել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը: Մինչ այդ քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանցից չափահասներին կարող է սպառնալ մինչև իսկ ցմահ ազատազրկում:

Աղջիկները  հարցաքննության ժամանակ ընդունել էին իրենց մեղքը՝ պատմելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:

«Նրանք ամեն ինչ ծրագրել էին». հորը սպանած Խաչատուրյան քույրերի եղբոր խոստովանությունը

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18 և 19 տարեկան հարազատ քույրերը դանակով բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել էին, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու դրդել սեռական բնույթի գործողությունների: Ոստիկանությունից փաստում են, սակայն, որ աղջիկները բռնաբարության փաստով որևէ բողոք նախկինում չեն ներկայացրել իրավապահներին: