Ենոքյանը նշանակվել է ՀՔԾ պետի տեղակալ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մինչ այս մեկ տեղակալ ուներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հովհաննես Ենոքյանը նշանակվել է ՀՔԾ պետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Հովհաննես Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: