ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ է նշանակվել Գևորգ Հայրապետյանը:
Հայրապետյանն այդ պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով:
«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: