Վթար Երևանում. ջրատար խողովակից դուրս պրծած ջրային շիթը մի քանի մետրի է հասնում

«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ներկա պահին աշխատում են դեպքի վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ջրատար խողովակը պայթել է Երևանի Քանաքեռ վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Համապատասխան ահազանգ է ստացել արտակարգ ծառայություն, սակայն «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարել է, որ կարող է խնդիրը լուծել սեփական ջանքերով», – պարզաբանեց ԱԻՆ–ը։

Ջրի շիթն իր տեսախցիկով արձանագրել է Facebook–յան օգտատերերից մեկը։ Շթի բարձրությունը 30-40 մետրի է հասնում։

Դեպքի վայրում այժմ աշխատում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները։