Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնել

Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հեռախոս, որում պետական սահմանին ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր կային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ռուս սահմանապահները Գյումրիի սահմանում Թուրքիայի քաղաքացի են բռնել, ում մոտ հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի ինժեներական շինությունների լուսանկարներ և տեսաձայնագրություններ պարունակող ֆայլեր, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

«Ռուս սահմանապահները Գյումրու սահմանապահ ջոկատի հատվածում, ինժեներա–տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի են ձերբակալել», – գրված է հաղորդագրության մեջ։

Ռուս–ադրբեջանական սահմանը խախտող ադրբեջանցի երիտասարդը սպանվել է

Նշվում է, որ ստուգիչ միջոցառումներ անցկացնելու ժամանակ սահմանը խախտած անձի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր էին առկա։

«Սահմանը խախտած անձը սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկա պահին անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար», – հայտնում է մամուլի ծառայությունից։

Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանման համակարգը ամբողջությամբ պահպանվել է ԽՍՀՄ տարիներից։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահներին, ռուսական ռազմակայանի հետ մեկտեղ, հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է համարում։ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մեջ մտնում են չորս սահմանապահ ջոկատներ, որոնք տեղակայված են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Հայաստանում ռուս սահմանապահների (մոտ 4.5 հազար մարդ) ապրուստը հոգում են երկու երկրների կառավարությունները։

Гражданин Турции, задержанный на границе