Որոշ համայնքների բնակիչներ այսօրվանից կերթևեկեն նոր երթուղայիններով

Տրանսպորտային միջոցները 2018թ.–ի արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի մեքենաներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Օգոստոս — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը լավ նորություն ունի մի շարք հյուղերի բնակիչների համար։ Նրանց տարածած հաղորդագրության համաձայն` այսօրվանից Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան համայնքները սպասարկող 205 երթուղին արդեն գործում է նոր միկրոավտոբուսներով:

Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող երթուղին նոր ավտոբուսներ է ստացել

«Տրանսպորտային միջոցները 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի մեքենաներ են»,–նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ից նոր տրանսպորտային միջոցներ են տրամադրվել նաև Էջմիածինը սպասարկող երթուղուն։