Ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը զբաղվում «ԿԳԲ-ի պադվալում». «Ժողովուրդ»

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ նա հարմարվել է կալանավայրի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաև շարունակում է գիրք գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ:

Քոչարյանը մարզվում է, բայց գիրք գրել չի կարողանում. ի՞նչ պայմաններ ունի նախկին նախագահը

Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները ևս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որևէ այլ անձ չլինի, նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ:

Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաև շարունակում է գիրք գրելը»: