ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Մնացականյանը խոսեց Արցախի ունեցած անօդաչու թռչող սարքերի մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: