Թույլ չենք տա քեզ նեղացնի. Լորակի բաժանորդները նրա թուրք ամուսնուն մարտահրավեր են նետել

Բաժանորդները հիացած են երգչուհի Անի Լորակի նոր կերպարով և տրամադրված են պաշտպանելու նրան թուրք ամուսնուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երգչուհի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Անի Լորակը Instagram սոցցանցի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։ Այնտեղ նա հիանալի տեսք ունի։

Լուսանկարն անտարբեր չի թողել բաժանորդներին, շատերը որոշել են ցավակցել Լորակին։ Նման տրամադրություն է տիրում երկրպագուների մոտ արդեն մի քանի օր առաջ Լորակի ամուսնու, ազգությամբ թուրք Մուրատ Նալչաջիօղլուի դավաճանության լուրերի ֆոնին։ Տեղեկությունների համաձայն` նա դավաճանում է կնոջը խնջույքների սիրահար, ուկրաինացի Յանա Բելյաևայի հետ։

 

 

«Կարոլինա, մենք քեզ սիրում ենք և թույլ չենք տա, որ քեզ նեղացնի։ Դու ամենալավն ես, ամենասիրունը», – գրել է alina_shady_lady–ն։

Ոմանք էլ որոշել են բախտ նայել և պարզել Անի Լորակի և Մուրատ Նալչաջիօղլուի հետագա ճակատագիրը։

Ուրիշների ամուսինների սիրահարը խլել է Անի Լորակի ամուսնուն. թուրքն ուրիշ գեղեցկուհի է գտել

«Այժմ հարաբերությունները վերջնական փուլում են։ Անիի նախկին կիրքն ամուսնու նկատմամբ մարել է և նա ցանկանում է հեռանալ ձանձրալի հարաբերություններից։ Թեպետ որոշումն առանձնապես չի ուրախացնում երգչուհուն, բայց նա վճռական է տրամադրված։ Դավաճանության մասին ակնարկ չկա, պարզապես գիտակցված որոշում է գնալ այնտեղ, ուր աչքերն են տանում։ Ենթագիտակցության մեջ մտավախություն կա` կապված ունեցվածքի կիսելու հետ, նա մտադիր չէ որևէ բան զիջել Մուրատին», – գրել է tarolog_mantika–ն։

Նրա կանխատեսման համաձայն` Մուրատն ուզում է ամուրի տղամարդու կյանք վարել, առօրյա կյանքը նրան ձանձրացրել է։ Լուրջ հարաբերություններ ընտանիքից դուրս (Յանա Բելյաևայի հետ) դեռ չկան, ներքին պայքար է գնում. պետք է` պետք չէ։

«Մուրատը պարտքի զգացում ունի, բայց նաև ցանկություն կա ամեն ինչ պահպանել… նաև` ինտրիգայի ցանկություն կա։ Ընդհանուր առմամբ, զույգը հասկանում է, որ իրենք վաղուց արդեն զույգ չեն և պետք է շարունակեն ապրել ամեն մեկն իր կյանքով։ Առջևում զույգին ամուսնալուծություն է սպասվում», – գրել է tarolog_mantika–ն։

Հետաքրքիր է, որ Լորակը, սոցցանցում ամուսնու դավաճանության մասին լուրից հետո, դեռ այդ թեմայով որևէ մեկնաբանություն չի արել։

Երգչուհու լուսանկարն ավելի քան 110 հազար լայքի է արժանացել։

Հիշեցնենք, որ Անի Լորակն ու թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացել էին 2009 թվականին, 4 տարի հանդիպելուց հետո։ Շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել Անթալիայի ափին գտնվող «Ադամ և Եվա» թանկարժեք հյուրանոցներից մեկում։ 2011 թվականին Անին լույս աշխարհ բերեց դստերը` Սոֆիային։