ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Սա չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից»

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ծավալվող գործընթացը հակասում է հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությանը:
Sputnik
Էդուարդ Շարմազանով

ՀԱՊԿ-ի հետ կապված՝ Ռուսասատանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարությունները  հակասում են միմյանց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այս կարճ ժամանակահատվածում բավականին շատ են հրապարակային իրադարձությունները, որտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի ժամացույցի սլաքները տարբեր ուղղությամբ են շարժվում», — ասաց նա։

Նա նաև շեշտեց, որ պետք չէ Լավրովի հայտարարությանը ՀՀ ներքին կյանքին միջամտելու աստառ տալ և որ դաշնակից երկրի ներկայացուցիչն իրավունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել»։