Նա ձե՞զ էլ էր ծեծում. հորը սպանած Խաչատուրյան քույրեր քննչական փորձարկում են անցել

Հոր սպանության մեջ կասկածվող աղջիկները հերթով մտել են բնակարան, որտեղի ավելի վաղ սպանություն էր կատարվել, ու ցուցմունք տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հոր սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերին իրենց բնակարան են տարել` քննչական էքսպերիմենտ անցկացնելու համար։ Հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։

Աղջիկներին հերթով տանում էին բնակարան, որտեղ սպանությունն էր տեղի ունեցել։ Ամենափոքրին` անչափահաս քրոջը, ուղեկցում էր մայրը` Աուրելիան։ Տեսանյութում երևում է, որ բոլորը թաքցնում են իրենց դեմքերը տեսախցիկներից։

Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

Աղմկահարույց գործի գործող անձինք պահակախմբի ուղեկցությամբ են դեպքի վայր գնում։ Բնակելի շենքի մուտք ոչ ոքի չէին թողնում։ Ոստիկանությունը շրջափակել էր մուտքը։

Փողոցում հավաքվածներն ասում էին, որ հայրը բռնապետ էր ու անընդհատ ծաղրում էր աղջիկներին։

Հարևանուհի Նատալյա Ամրամովան պնդում է, որ Միխայիլը ծեծում էր ոչ միայն երեխաներին, այլև սեփական մորը։

«Նա հայր չէր, նա սեփական երեխաների դահիճն էր։ Ես լավ էին ճանաչում նրա մորը, մենք հաճախ էինք նստարանին նստած զրույցում», – ասաց Աբրամովան։

Ծակած կտրած վնասվածքներով հոր մարմինը գտել էին այս ուրբաթ օրը՝ մոսկովյան բնակելի տներից մեկի աստիճանների մոտ։ Հաջորդ օրը սպանության մեղադրանքով ձերբակալվել էին սպանվածի երեք դուստրերը` 17, 18 ու 19 տարեկան։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել էին մեղքն ու ասել, որ հայրը երկար ժամանակ իրենց «հոգեբանորեն ճնշել» է։

Ավելի վաղ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1 մասով («սպանություն առանց ծանրացնող հանգամանքների»)։ Հոդվածով 6-15 տարի ազատազրկում է նախատեսված։ Դատարանը քույրերից ոչ մեկին չի կալանավորել։