«Ելքը» «Սանիթեքին» վերջնագիր է ներկայացրել. Տարոն Մարգարյանն այստեղ կապ չունի

«Ելք» խմբակցությունը «Սանիթեք» ընկերությանը ուղիղ մեկ շաբաթ է տվել` Երևանում ժամանակին աղբահանությունն իրականացնելու խնդիրը լուծելու համար։ Հակառակ դեպքում խմբակցությունը սպառնում է սկսել պայմանագիրը խզելու գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Անի Սամսոնյանը Երևանում աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։

Երևանում մի քանի օր է աղբի ուտիլիզացիա պատշաճ կերպով չի իրականացվում։ Որոշ շրջաններում աղբամանները լեփ–լեցուն են, իսկ կողքին աղբի կույտեր են առաջացել։

Անլվա ձեռքերի հիվանդությունը. ինչպես խուսափել վարակներից աղբային այս «դժոխքում»

Ակտիվիստները հայտարարեցին, որ ընկերությունն արդեն երկար տարիներ է ինչ խաբում են քաղաքի բնակիչներին և պայմանագրով ստանձնած պարտավորությունները ողջ ծավալով չի կատարում։ Խմբակցության անդամները ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլին նամակ են հանձնել, որտեղ պահանջ էր ներկայացված յոթնօրյա ժամկետում մաքրել քաղաքը։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա նրանք կսկսեն պայմանագիրը խզելու գործընթացը։

Ընկերության տնօրենն անձամբ իջավ և ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին հրավիրեց իր աշխատասենյակ` իրավիճակը պարզաբանելու համար։ Սակայն Սամսոնյանն ու Խաժակյանը հրաժարվեցին զրուցել և կոչ արեցին անհապաղ աշխատանքի անցնել։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Թավիլը նկատեց, որ ընկերությունում աշխատում է մոտ հազար մարդ, լուրջ ներդրումներ են արվել, այնպես որ իրավիճակը չի կարող նրան չմտահոգել։ Ընկերության հեղինակությանը մեծ վնաս է հասցվել։ Ավելին` Թավիլը խոստովանում է, որ աղբահանության խնդիրն առաջացել է բացառապես ընկերության մեղքով։

Վերջերս հայկական մամուլում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ընկերությունը քաղաքապետարանին սպասարկող բեռնատարներ էր ապօրինի վարձակալում, իսկ լիզինգից ստացված գումարներն ուղղվում էին ոչ թե բյուջե, այլ տարբեր չինովնիկների գրպանները։

Ե՞րբ կավարտվի Երևանի աղբային ապոկալիպսիսը. «Սանիթեքը» պարզաբանում է

Թավիլը կտրականապես հերքեց այդ լուրերը` հերթական անգամ ընդգծելով, որ բոլոր խնդիրները բացառապես կապված են աղբահավաք մեքենաների անսարք լինելու հետ, որոնց ավտոպահեստամասերը չեն հասցրել ժամանակին տեղ հասնել։

««Սանիթեք» (Sanitek) ընկերությունը անձնական հարաբերություններ չի ունեցել ո՛չ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ո՛չ էլ վարչական շրջանների ղեկավարների հետ։ Մենք անօրինական գործողություններ չենք իրականացրել։ Նման բան երբեք չի եղել։ Պայմանագրերը կնքված են ոչ թե քաղաքապետի կամ որևէ այլ չինովնիկի, այլ անմիջապես քաղաքապետարանի հետ», – ընդգծեց Թավիլը։

Նա պնդում է, որ ընկերությունը որևէ խնդիր չունի այսօրվա իշխանության հետ, և ողջունում է «թավշյա հեղափոխությունը»։ Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ այն դրական է ազդել տնտեսական ցուցանիշների վրա, նկատեց Թավիլը։

Նախօրեին ընկերության տնօրենը հայտնել էր, որ «Սանիթեքը» մտադիր է Հայաստանում ևս 500-600 հազար դոլար ներդնել։ Այն մտադիր է ամբողջովին նորացնել ավտոմոբիլային պարկը ու արդեն այդ ուղղությամբ առաջին քայլերն է ձեռնարկել։ Արդեն նոր աղբահավաք մեքենաներ են ձեռք բերվել, ևս հինգը Երևանում կլինեն 2–3 շաբաթից։ Ընկերությունը մտադիր է ավելացնել աղբամանները թիվն ու ընդհանուր առմամբ դրանք հասցնել 16 հազարի։ Այժմ Երևանում մոտ 8 հազար աղբաման կա, մայրաքաղաքի 2800–ամյակին ևս հազարը կավելացնեն։ Ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում է փոքր աղբամանները մեծերով փոխարինելու թեմայի շուրջ։ Բացի այդ «Սանիթեքը» փորձում է լուծել աղբի փոխադրման խնդրիրը, որի ժամանակ կեղտաջրերը հոսում են ու մեքենաների հետևից քաղաքում գարշահոտ տարածում։