ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Սարիգյուլը փորձում է ներկուսակցական պայքարում ավելի ազդեցիկ դիրք գրավել

Թուրք քաղաքական գործչի կողմից Հայաստանի վարչապետի հայտարարության մեկնաբանությունը թուրքագետ Վարուժան Գեղամյանը դիտարկում է ներկուսակցական խմորումների տեսակետից։
Sputnik
Վարուժան Գեղամյան

«Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մուսթաֆա Սարիգյուլի հայտարարությունն ուղղված է ոչ այնքան հայերին, որքան հետևանք է ներկուսակցական ներկա խմորումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով թուրք գործչի հայտարարությունը, ասել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս, որ Սարիգյուլը փորձում է ներկուսակցական պայքարում ավելի ազդեցիկ դիրք գրավել»,– ասել է թուրքագետը։

Հիշեցնեք` թուրք գործիչը Twitter–ի իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Անկարայի համար պատմական հնարավորություն է։ «Հայաստանի մեկնած ձեռքը պետք է պատմական հնարավորություն համարել։ Ի վերջո, մենք Ադրբեջանի համար եղբայրական երկիր ենք», – գրել էր նա` ակնարկելով արցախյան հակամարտության միջնորդ դառնալու հնարավորությանը։