Հայաստանը հետևում է իր հռչակած ուղեգծին. ԱԳՆ-ն պատասխանում է արտերկրի մեղադրանքներին

Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Հայաստանի հասցեին արտերկրից հնչող վերջին գնահատականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների վերաբերյալ միջազգային արձագանքներին։

Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ակտիվացած քննարկումներին` հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Քոչարյան. «Ներքին պայմանավորվածությունները չկատարելու արդյունք է Լավրովի հայտարարությունը»

«Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»,– ասված է հայտարարության մեջ։ Նրա խոսքով` դրանք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության, արդարադատության անկախ համակարգի կայացմամբ և կոռուպցիայի դեմ պայքարով։

Վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,– նշում է Բալայանը։

Նա նաև հայտարարում է, որ Հայաստանը անշեղորեն հետևում է իր հռչակած ուղեգծին։