Կարեն Քոչարյան
© Sputnik
«Սովորաբար դիվանագիտական հարաբերությունները քողարկված են լինում, այս մեկը բոլորովին քողարկված չէր։
Թեև թողարկված բան կար։ Կարծում եմ` ակնարկվում է, որ մի բան պայմանավորվում են, մեկ այլ բան է արվում։
Ներքին պայմանավորվածությունները չկատարելու արդյունքում են ծնվել այս հայտարարությունները։ Ու խաղի մեջ է մտել Լավրովն անձամբ»,-նկատում է Քոչարյանը։
Նա կոչ է անում բավականին զգույշ լինել, որովհետև, այնուամենայնիվ մի բան է, երբ մենք ասում ենք` ռուսների գործը չէ, որը որոշ դեպքերում ճիշտ է, մի այլ բան է աշխարհի այսօրվա ցինիկ ռեալպոլիտիկը, որի հետ պետք է հաշվի նստել։