Նիկոլ Փաշինյանը հրավիրում է հանրահավաքի. ո՞րն է խնդիրը

ՀՀ վարչապետն ուզում է ժողովրդին ներկայացնել 100 օրվա իր կառավարման հաշվետվությունը և խոսել անելիքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 Օգոստոս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հրավիրում է հանրահավաքի։ Այս մասին այսօր առավոտյան նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով։

«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը։ Առաջարկում եմ օգոստոսի 17–ին, ժամը 18։30–ին մեծ հանրահավաք հրավիրենք։

Փաշինյանը ստվերն է կրճատում, «Ալեքս»–ն ու ՀԷՑ–ը` հարկերը. պարադո՞քս է

Չգիտեմ` դուք ոնց, ես ձեզ շատ եմ կարոտել։ Ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Կարծում եմ` պետք է կարևոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու»,–ասաց Փաշինյանը։

Նա խոստացավ հանրահավաքի ընթացքում ներկայացնել, թ ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար։ Ինչ հնարավորություններ և ինչ մարտահրավերներ կան և ինչպես են կառավարելու այդ մարտահրավերները ։

«Եվ ընդհանրապես խոսել այսօրվա, երեկվա ու վաղվա Հայաստանի մասին։

Պարզից էլ պարզ է, որ ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է արդեն գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար և, իհարկե, այն խնդիրների մասին խոսելու համար, որոնց հետ մենք բախվել ենք այս ընթացքում»,–անկեղծացավ ՀՀ վարչապետը ։

Նա նշեց, որ ուրախ եմ, որ կրկին ժողովրդի հետ շփվելու առիթ է ունենալու Երևանի Հանրապետության հրապաևրակում, այն հրապարակում, որտեղ իրականացվել է սիրո և համերաշխության հեղափոխությունը։