Լոռու մարզի գյուղերից մեկում ծառից կախված գտել են 67 տարեկան տղամարդու դի

Տղամարդն անհասկանալի բովանդակությամբ նամակ է թողել` գրված հողի հարկի թղթի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզում այգում հայտնաբերել են 67–ամյա տղամարդու կախված դին։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 31-ին, ժամը 15։00-ի սահմաններում մարզի գյուղերից մեկի բուժամբուլատորիայից ահազանգ է ստացվել տեղի ոստիկանության բաժին։ Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։

Տաճատ Վարդապետյանի որդին ծեծել է տաքսու վարորդին, վնասել նրա ավտոմեքենան

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 67-ամյա Հովհաննես Մեհրաբյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակի սեղանի վրա հայտնաբերվել է նամակ՝ գրված հողի հարկի վճարման ծանուցագրի վրա՝ հետևյալ բովանդակությամբ. «Վահե, ես միշտ էլ ասել եմ՝ քո մերը, եթե քեզ տհե պհե.. թե չէ, դու մեղք ես, հնգերտինքդ քեզ քոմակ չեն»։ Իսկ նույն թերթի հակառակ կողմում գրված է. «Պասպորտս, եթե չեք տալի, ձեզ ըլնի, ես կուզեի վառեմ»,-եզրափակել է նամակագիրը։

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյո՞ք նամակի հեղինակը Հ. Մեհրաբյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մեհրաբյանը 3-րդ կարգի հաշմանդամ էր, իսկ նրա դին հայտնաբերել է կինը։