Մեծամորի ատոմակայանի վերանորոգման կանգնած տուրբագեներատորն արդեն գործում է

ՀԱԷԿ-ը ՀՀ էներգահամակարգին մատակարարում է 210-ից 215 ՄՎտ հզորության էլեկտրաէներգիա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Մեծամորի ատոմակայանի վերանորոգման կանգնած տուրբագեներատորը երեկվանից գործում է։

Ինչպես տեղեկացնում է ՀԱԷԿ մամուլի ծառայությունը, պլանային վերանորոգման աշխատանքներից հետո 31.07.2018թ ժամը 09:58 ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացավ ՀՀ էներգահամակարգին:

Հայկական ատոմակայանի ռեակտորի կորպուսը կամրացնեն 2019թ–ին

4-րդ տուրբոգեներատորի գործարկումը իրականացվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան:

Այս պահին ՀԱԷԿ-ը ՀՀ էներգահամակարգին մատակարարում է 210-ից 215 ՄՎտ հզորության էլեկտրաէներգիա:

Հիշեցնենք` ԱԷԿ-ի աշխատանքի երկարացման աշխատանքն իրականացվում է 270 միլիոն վարկային գծով ու Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 միլիոն դոլար դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է վերջացնել մինչև 2019 կամ 2020 թվականը, իսկ կայանի ծառայության նախագծային ժամկետը երկարացվել է մինչև 2027 թվական։ Հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է, որն ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայում։