«Սիրում եմ այս գույները». ամերիկահայ միլիոնատիրոջ կայքի հայկական եռագույնով նոր դիզայնը

Ալեքսիս Օհանյանի կայքի թարմացված դիզայնը հայկական եռագույնի գունային գամմայի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Միլիոնատեր, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսին, ամերիկահայ ներդրող Ալեքսիս Օհանյանի երկրպագուները հիացած են հայկական եռագույնով։

Օհանյանը Instagram–ի իր էջում կրկին հրապարակել է իր  Initialized Capital կայքի նոր ֆոնը։ Այն արված է Հայաստանի դրոշի գույներով։

Լուսանկարն ավելի քան 3.5 հազար լայք է ստացել և բուռն քննարկումների թեմա դարձել սոցցանցում։

 

«Սիրում եմ այս գույները», – գրել է pangeabed–ը։

«Հայակական գույներ են», – նշել է e_tikoyan–ը։

«Հիանալի է», – գրել է tentendesigns–ը։

Ավելի վաղ` հունիսի 27-ին, Օհանյանը ժամանել էր իր պատմական հայրենիք` Հայաստան։ Նա հասցրել էր շրջել հանրապետությունով հին ԵՐԱԶ մակնիշի ավտոմեքենայով։ Օհանյանն ընկերների հետ պիկնիկ էր կազմակերպել, գաթա և բաստուրմա համտեսել։ Ավելի ուշ Ալեքսիսը այցելել էր տեղի շուկաներից մեկը, որտեղ բաժանորդներին ցույց էր տվել հայկական պահածոներն ու կանաչեղենը։