Թրամփը կհանդիպի՞ Փաշինյանին. ՀՀ ԱԳՆ պարզաբանումը

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ։ Այլ հանդիպումների շարքում ՀՀ ԱԳՆ–ը չի բացառում նաև ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանում մտադրություն կա ՀՀ վարչապետի ամերիկյան այցի ընթացքում կազմակերպել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Փաշինյանը շնորհավորել է Թրամփին և հիշել թավշյա հեղափոխությունը

«Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,- ասաց Բալայանը:

Այդուհանդերձ, այս պահին վերջնական պայմանավորվածություն ձեռք բերված չէ։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: