Ուրիշների ամուսինների սիրահարը խլել է Անի Լորակի ամուսնուն. թուրքն ուրիշ գեղեցկուհի է գտել

Քանի դեռ գեղեցկուհի Անի Լորակը մի փառատոնից մյուսն էր ճանապարհորդում, երգչուհու թուրք սիրեցյալը կարաոկե բարում ժամանակ էր անցկացնում կրքոտ ուկրաինուհու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Մինչ երգչուհի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Անի Լորակը ելույթ էր ունենում Յուրմալայի երաժշտական փառատոնում, նրա ամուսինը` Մուրատ Նալչաջիօղլուն, երեկոներն անցկացնում էր երիտասարդ ուկրաինուհու հետ։ Այս մասին հայտնում է Super պարբերականը։

 

Հարթակը պարզել է, թե ում համար է ուկրաինացի գեղեցկուհու ամուսինը զոհաբերել օրինակելի ամուսնու համբավը։ Նա կիևցի Յանա Բելյաևան է, որը Instagram–ում հագուստ ու կոշիկ է վաճառում։

Հայկական փոքրիկ թյուրիմացություն․ Comedy Club–ի անդամները զվարճացրին Գալուստյանին

«Յանան սիրում է ճանապարհորդել, գիշերային ակումբներ, բրենդային ապրանքներ, ու ինչպես պարզվեց` ուրիշների ամուսիններին։ Յանան ընկերուհիների հետ հաճախ է այցելում Մուրատ Նալչաջիօղլուի Dali Park գիշերային ակումբը, որը գտնվում է Կիևի կենտրոնում», – նշվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք` Անի Լորակն ու թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացել են 2009 թվականին չորս տարի տևած սիրավեպից հետո։ Սիրահարների շքեղ հարսանիքը տեղի է ունեցել Անթալիայի ափի ամենաթանկ հյուրանոցներից մեկում` «Ադամ ու Եվայում»։ 2011 թվականին Անին Սոֆիա անունով աղջիկ է ունեցել։