Աղբային էպոպեան կավարտվի՞. «Սանիթեքն» ընդունել է մեղքն ու ներդրումներ է խոստանում

Ընկերությունը խոսատնում է 2–3 օրվա ընթացքում ամբողջովին լուծել աղբահանության հետ կապված խնդիրները և կփորձի վերացնել քաղաքից գարշահոտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. «Սանիթեքը» մտադիր է  Հայաստանում ևս 500-600 հազար դոլար ներդնել։ Այս մասին այսօր  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը։

Գարշահոտ Երևան-2800. ինչների՞ս է հոսանքը, միևնույն է՝ ջուր չկա, աղբ տանող էլ՝ չկա ու չկա

«Ընեկերությունը մտադիր է  ամբողջովին նորացնել ավտոմոբիլային պարկը ու արդեն այդ ուղղությամբ առաջին քայլերն է  ձեռնարկել։ Արդեն նոր աղբահավաք մեքենաներ են ձեռք բերվել, ևս հինգը Երևանում կլինեն 2–3 շաբաթից»,  –նշեց նա, հավելելով, որ Mercedes–ի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում։

Թավիլը հայտնեց, որ Երևանում աղբահանության խնդիրները կապված են հենց մեքենաների անսարքության հետ։ Որպես կանոն մասեր լինում են, սակայն այս անգամ Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրների պատճառով չի հաջողվել դրանք ժամանակին տեղ հասցնել։ Նա վստահեցրեց, որ  այժմ իրավիճակը հետզհետե դեպի լավն է գնում, աղբահանության գործընթացը կարգավորվում է։

Ընկերությունը մտադիր է ավելացնել աղբամանները թիվն ու ընդհանուր առմամբ դրանք հասցնել 16 հազարի։ Հիմա Երևանում մոտ 8 հազար աղբաման կա, մայրաքաղաքի 2800–ամյակին ևս հազարը կավելացնեն։ Ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում է փոքր աղբամանները մեծերով փոխարինլու թեմայի շուրջ։ Բացի այդ «Սանիթեքը» փորձում է լուծել աղբի փոխադրման խնդրիրը, որի ժամանակ կեղտաջրերը հոսում են ու մեքենաների հետևից քաղաքում գարշահոտ տարածում։

Երևանի աղբային ճգնաժամը. «Սանիթեքին» մեղադրում են հեքիաթներ պատմելու համար

Ընկերության ղեկավարը խոստացել է 2–3 օրվա ընթացքում ամբողջովին լուծել աղբահանության հետ կապված խնդիրները։ Ընկերությունը չի պատրաստվում խուսափել պատասխանատվությունից, ու ընդունում է, որ հենց իր պատճառով է  քաղաքացիների անհարմարություն պատճառվել։

Մի քանի շաբաթ է՝ Երևանի աղբահանությունը պատշաճ կերպով չի իրականացվում։ Որոշ շրջաններում աղբամանները լցված են, իսկ դրանց կողքին աղբի սարեր են առաջացել։ Իրավիճակը չի փոխվել նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային կշտամբանքներից հետո;։

«Սանիթեք Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է աղբահանման աշխատանքներով, Sanitek International Group միջազգային ընկերության մասնաճյուղն է, հիմնվել է 2010թ-ին Բեյրութում։ Հայաստանի մայրաքաղաքում գործում է 2014թ-ի դեկտեմբերից։