Իտալիայի նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ

Սերջիո Մատարելլան նաև գրառում է կատարել Հուշամատյանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստան պետական այցով ժամանած Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և ծաղկեպսակ դրել։

Պատմական սերտ առնչություններ ունեցող երկրի նախագահը եղել է Մաշտոց 47-ում

Նախագահը գրառում է կատարել Հուշամատյանում, այնուհետև եղևնի տնկել հուշահամալիրի պուրակում։

Հիշեցնենք, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստան է ժամանել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հրավերով։ Հուլիսի 30–ին տեղի են ունեցել երկկողմ բանակցությունները։

Նախատեսվում է նաև մշակութային ժառանգության պահպանման հայ–իտալական կենտրոն բացում։

1 / 5
Իտալիայի նախագահը ժամանեց Ծիծեռնակաբերդ
2 / 5
Իտալիայի նախագահը ժամանեց Ծիծեռնակաբերդ
3 / 5
Իտալիայի նախագահը ժամանեց Ծիծեռնակաբերդ
4 / 5
Իտալիայի նախագահը ժամանեց Ծիծեռնակաբերդ
5 / 5
Իտալիայի նախագահը ժամանեց Ծիծեռնակաբերդ