ՌԱԴԻՈ

Օրբելյան. «Այսօր պլանավորում ենք բողոք մուտք անել Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման դեմ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը Sputnik Արմենիային հայտնել է, որ այսօր դիմում է ներկայացնելու դատարան։
Sputnik
Արամ Օրբելյան. «Ռոբերտ Քոչարյանը գիրքն ավարտին հասցնելու հետ կապված պայմանավորվածություն ունի»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Անդրադառնալով քրեական գործի նախաքննությանն ու դրա շրջանակներում կատարվող քննչական գործողություններին` փաստաբանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողության նրա փաստաբանները չեն մասնակցել։

«Գործը, ինչպես տեղյակ եք` բազմաթիվ շերտեր ունի, և չի բացառվում, որ այլ հանգամանքների մասով ինչ-որ գործողություններ կատարված լինեն»,– ասաց Արամ Օրբելյանը։ Բայցևայնպես նա չի պնդում, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ այլ գործողություն չի կատարվել։