Դանակահարություն Լոռու մարզում. 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Հնարավոր է՝ վիրավորները միմյանց հետ վիճել ու փոխադարձ վնասվածքներ են հասցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, հուլիսի 31-ին, ժամը 09։00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Գիշերային ակումբի մոտ դանակահարություն կատարողն ինքնակամ ներկայացել է

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Սասուն Վարոսյանն ու 29-ամյա Կարեն Օնանյանը։ Հիվանդանոցում իրավապահներին բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ վիրավորները միմյանց հետ վիճել ու փոխադարձ վնասվածքներ են հասցրել։