ՌԱԴԻՈ

Խանգելդյան. «Ամուլսարի հարակից տարածքում այրվել է 50 հեկտար խոտածածկույթ և շուրջ 40 ծառ»

Ամուլսարի հարակից տարածքի հրդեհը մարվել է երեկ, ժամը 20։30–ի սահմանում։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Sputnik
Հովհաննես Խանգելդյան. «Ամուլսարի հարակից տարածքում այրվել է 50 հեկտար խոտածածկույթ և շուրջ 40 ծառ»

«Նշեմ, որ ահազանգը ստացել էինք երեկ, 18։55–ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Այրվել է 50 հեկտար խոտածածկույթ և շուրջ 40 ծառ։ Աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ–փրկարար, 30 տեղաբնակ, 5 բնապահպան, ներգրավվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերության 4 ջրատար։ Աշխատանքներին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետն` իր աշխատակազմով»,–ասաց Խանգելդյանը։

Նրա խոսքով` տվյալ պահին հրդեհի առաջացման պատճառների մասին ինֆորմացիա չկա։ Ակնկալում են, որ կրկին բռնկման վտանգը չեզոքացված է։