Երևանի «Փյունիկը» հաղթեց Կոստանայի «Տոբոլին»

Sputnik

Երևանի «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլային մյուս ակումբներից առաջինը հասավ աննախադեպ արդյունքի՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ: Ղազախական «Տոբոլի» հետ երկու խաղերի արդյունքներով գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2: Բայց մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ հայկական ակումբը շարունակում է պայքարը ՈւԵՖԱ-յի հովանո ներքո: Իսկ երևանյան խաղի հաղթական գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Կոնատեն: