Երևանում հրդեհված խոտի դեզի մեջ 6–ամյա երեխայի դի են հայտնաբերել

Հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանի Ներքին Չարբախ թաղամասում հրդեհված խոտի սեզի մեջ հայտնաբերել են երեխայի դի։

Սոչիում հրդեհի հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացիներ կան

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին:

Մոխիրների մեջ հայտնաբերվել է 2012 թ.–ին ծնված Գ. Թ.-ի դին: