Հրդեհ Սոչիում. կան զոհեր

Ավելի քան 60 մարդ փորձում էին մարել Սոչիի մասնավոր տանը բռնկված հրդեհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Սոչիում մասնավոր տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել, երեքը տուժել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ–ի հաղորդագրությամբ Ադլերի Պրոսվեշենիա փողոցի բնակելի տան հրդեհման մասին տեղեկությունը հրշեջները ստացել են երևանյան ժամով 06.40–ին։

Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ այրվում է 300 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի մարմանը մասնակցել են 60 հրշեջ ու 19 միավոր տեխնիկա։