Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

Երկար ժամանակ հայրը ծեծում էր երեք դուստրերին, հետապնդում նրանց, ու մի անգամ նրանք չեն դիմացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Դուստրերը դանակահարել են իրենց սեփական 57–այմա հորը` Միխայիլ Խաչատուրյանին` չհանդուրժելով նրա երկար տարիների ծաղրանքը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում, ոստիկանության է դիմել ավագ դուստրը` 19 տարեկան Անգելինան։ Նա ու նրա 17 ու 18 տարեկան քույրերը` Կրիստինան և Մարիան, սկզբում քննիչներին պատմում էին, որ հայրն է փորձել սպանել իրենց, հետո խոստովանել են, որ տեղի ունեցածն ինքնապաշտպանություն չէ։

Missis World Russia գեղեցկության մրցույթի մասնակցին գազանաբար սպանել են մուրճով

Աղջիկները վաղուց էին մտածում հորը սպանելու մասին։ Սակայն մի քանի օրվա ընթացքում են պլանավորել սպանությունը։ Հուլիսի 27–ին նրանք սպասել են, երբ Միխայիլը ննջել է բազկաթոռին, հետո դանակներով հարձակվել են ու սկսել են հարվածել նրա կրծքին ու վզին։ Տղամարդը կարողացել է դուրս պրծնել, նա կարողացել է փախչել, սակայն շատ արյուն կորցնելու պատճառով չի կարողացել հեռու գնալ։ Նա ուշագնաց է եղել ու մահացել է։

«Մենք ատում էինք նրան ու միայն մի բան էինք ուզում, որ նա կորչի կամ երբեք ճանաչած չլինեինք նրան։ Լավ կլիներ, որ նա գնար ու երբեք տուն չվերադառնար», – ասել է Անգելինա Խաչատուրյանը քննիչին։

Աղջիկների խոսքով` որոշ ժամանակ առաջ հայրը սկսել է թմրանյութ օգտագործել ու դա ամբողջովին փոխել է նրան։

Հոգատար հայրը վերածվել էր հրեշի, որը ծեծում էր դստրերին։ Ընտանիքը նախկինում երբեք փողի պակաս չէր ունեցել, իսկ հիմա այլ էր։ Մայրը կարող էր պաշտպանել աղջիկներին, սակայն նա վաղուց էր լքել ընտանիքը։

Հարևաններն ասում են, որ կինը պարզապես փախել է, իսկ աղջիկները պնդում են, որ իրենց հայրը վռնդել է իրենց մորը։ Ընտանիքում ավագ եղբայր էլ կա` 20 տարեկան Խաչիկը, նա Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի ուսանող է, բայց տղան վաղուց առանձին է ապրում։

Ղազախստանում սպանել են Ուրախների և հնարամիտների ակումբի հայտնի հումորիստին

112 տելեգրամ–ալիքը հայտնում է, որ բակում կայանած նրա Audi Q7 մեքենայում հայտնաբերել են երկու կիլոգրամ մաքուր հերոին, արբալետ, օդաճնշական հրացան, ողորկափող զենք, երեք օդաճնշական ատրճանակ, ազդանշանային ատրճանակ, «Ուդար» գազային ատրճանակ։

Կրիստինայի ընկերուհի Աննան ասել է, որ ընտանիքի հայրը չէր թողնում դստրերին ո՛չ զբոսանքի, ո՛չ դպրոց, պարբերաբար ծեծում էր։

«Լինում էր, որ սեռական հետապնդման էր ենթարկում։ Գիտեմ, որ տրանկվիլիզատորներ էր օգտագործում։ Մշտապես ծեծում էր նրանց, բայց նրանք շատ էին վախենում, դրա համար էլ ոստիկանության չէին դիմում», –ասել է Աննան։

Աղջիկների Ելենան անունով ընկերուհին էլ նշել է, որ աղջիկներն անտեղի ոչ ոքի ձեռք չէին տա, նրանք այդպես չէին վարվի։ Ուրեմն հայրը սպառնացել է սպանել նրանց։

Ընտանիքին մոտիկից ճանաչող կինը «112»–ին գրել է, թե ինչ է կատարվել տանը, որբ բնակարանի դռները փակվել են։

«Մի անգամ հայրը գորգի վրա շան մազ էր տեսել, նա կանչել է դուստրերից մեկին ու սպառնալով ստիպել սանրել շանը (լաբրադորին) ու նրա ներկայությամբ ուտել մազերը», – ասել է կինը։

Հայտնում են նաև, որ տղամարդը միջանցքում օնլայն տեսախցիկ է տեղադրել` աղջիկներին հետևելու համար։ Նրանք վախեցած էին, չէին կարող առանց նրա տեղեկության դուրս գալ կամ մոր հետ շփվել։ Եվս մեկ մոտ ընկերուհի, որը խնդրել է իր անունը գաղտնի պահել, հետևյալ մանրամասներն է ներկայացրել.

«Այս պատմությունը շատ վաղուց կա, աղջիկներից մեկի նկատմամբ սեռական բռնություն է իրականացրել։ Նա նրանց մշտապես ծեծում էր։ Անտառ էր տարել ու մի անգամ սպառնացել է սպանել։ Մայրը փախել էր, նրան արգելվում էր աղջիկների հետ շփվել։ Հայրը քրեական աշխարհի հետ էր կապված, հեղինակություն էր։ Ոչ մի տեղ չէր աշխատում»։

Սեռական բռնությունից հետո, որոշ տվյալների համաձայն, աղջիկներից մեկը փորձել է ինքնասպան լինել ու հաբեր է խմել։ Հայրն ասել է բժիշկներին, որ աղջիկը պարզապես շփոթել է դեղերը։