ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը»

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է հայ զինվորականների հերթական հաղթանակը միջազգային տանկային բիաթլոնում։
Sputnik
Արծրուն Հովհաննիսյան

Հայկական բանակի ժամկետային զինծառայողներից բաղկացած տանկային բիաթլոնի թիմը խմբային պայքարում գրավել է առաջին տեղը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,– ասել է նա։

Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։