ՌԱԴԻՈ

Բերբերյան. «Լոլիկի գինն այսօր գյուղացուն ձեռք չի տալիս»

«Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ հայկական արտադրության տոմատի մածուկի տարանները լցված են արտերկրում արտադրված մածուկով։
Sputnik
Հրաչ Բերբերյան

Վերջին 10 տարում լոլիկի մթերման գինը Հայաստանում չի ավելացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը։ Նրա համոզմամբ դա է պատճառը, որ գյուղացին մթերման համար լոլիկ այլևս չի աճեցնում։

«Եթե դոլարի կուրսով հաշվենք, դոլարի գինը 380-400 դրամ էր ու 1 կգ–ը 30-40 դրամով էր մթերվում, այսօրվա դոլարի գնի հետ այդ գինն ուղղակի անհամատեղելի է, որովհետև դիզվառելիքը թանկացել է, բենզինը թանկացել է, գյուղարտադրանքի ինքնարժեքն ավելացել է, և, բնականաբար, այդ գինն այսօր գյուղացուն ձեռք չի տալիս»,– ասել է նա։

Փոխարենը` Բերբերյանի համոզմամբ, կան Իրանից, Թուրքիայից, Չինաստանից մեծ քանակությամբ տոմատի մածուկ ներկրողներ, և չի բացառում, որ հայկական արտադրության պահածոների բանկաներում հայտնվում է հենց այդ մածուկը։