ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ճիշտ է` փոքր խմբով, բայց Հայաստանը համաձայնել է մասնակցել ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» զորավարժություններին, որոնք անցկացվում են հարևան Վրաստանում։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, այնպես էլ Վրաստանի ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նինո Տոլորդավան։
«Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ: