«Տանկային բիաթլոն – 2018»․ Հայաստանի թիմը մեծ վարպետություն ցուցադրեց

Միջազգային բանակային խաղերը մեկնարկեցին Ռուսաստանում հուլիսի 28-ին։ Հայաստանի թիմը տանկերի բիաթլոնում պատրաստվածության բարձր մակարդակ ցույց տվեց, թեև կազմված էր ժամկետային ծառայողներից։
Sputnik

Անտոն Կուրիլկին, Sputnik.

Վիճակագրությամբ Հայաստանին բաժին էր ընկել մրցել Ղրղըզստանի, Մյանմայի ու Վիետնամի հետ։ Աշխատանքի բարդության ու ճշգրտության շնորհիվ հայկական թիմը առաջին տեղ է ընկել։

Հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը Ալաբինոյի տանկային երկամարտում

Անձնակազմի վարպետությունն ապշեցրել էր հանդիսատեսին, քանի որ հայկական թիմը մրցումներին միակն էր, որը լիովին կազմված էր ժամկետային ծառայողներից։ Իրենց մարտական մեքենաներին տիրապետել նրանք մեկ տարվա ընթացքում էին յուրացրել ի տարբերություն այլ թիմերի պրոֆեսիոնալ զինվորականների։

Հայկական տանկը լավագույն արդյունքով է ֆինիշին հասնել՝ 28 րոպե ու մեկ վայրկյան։ Ղրղըզները զիջել են նրանց 27 վայրկյանով։

Մրցումներից հետո երկու թիմերի տանկերի հրամանատարերն ու նշանառուները դուրս եկան տանկերից, ու ողջունելով ընկերներին, հեռացան կայանատեղի։ Հանդիսատեսը ցնծում էր, սուլում ու բղավում․ երկու թիմն էլ վարպետության բարձրագույն աստիճան ցուցադրեցին։