Իոսիֆ Կոբզոնը ծայրահեղ ծանր վիճակում է․ԶԼՄ-ներ

Լեգենդար արտիստ Իոսֆի Կոբզոնն արդեն ավելի քան տասը տարի է պայքարում է ծանր հիվանդության դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հնարավոր է, որ հայտնի երգիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի առողջության կտրուկ վատացումը կապված է ուռուցքային հիվանդության սրացման հետ։ Այս մասիս հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։

Պարբերականը հիշեցնում է, որ հայտնի արտիստն արդեն ավելի քան տասը տարի է պայքարում է այդ հիվանդության դեմ։ Տեղեկություն է տարածվել, որ Կոբզոնի վիճակի կտրուկ սրացումը կարող  է կապված լինել մետաստազների հետ։

Իոսիֆ Կոբզոնը Պատվո շքանշան է ստացել Սերժ Սարգսյանից

«URA.RU»-ի հետ զրույցում ուռուցքաբաններից մեկը ասել է, որ հնարավոր է ուռուցքն այլ օրգաններին մետաստազներ է տվել», — գրում է ՄԿ-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ հայտնի երգչի առողջությունը կտրուկ վատացել է։ Նշվում էր, որ Կոբզոնը վերակենդանացման բաժնում է ու արհեստական շնչառության սարքին է միացված։

Սակայն լեգենդար երգչի ընտանիքը հերքել էր այդ տեղեկությունը` հայտնելով, որ նա հերթական բուժման կուրս է անցնում։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնը ծնվել է սեպտեմբերի 11–ին։

Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում է 1984 թվականից, պրոֆեսոր է։ Հանդես է եկել Խուլիո Իգլեսիաս իև Շառլ Ազնավուրի հետ։