Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով արդեն 20 զոհ է գրանցվել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ռինջան հրաբխի և զբոսաշրջային կենտրոն Բալի կղզու մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ինչպես հաղորդում է Channel NewsAsia հեռուստաալիքը այս պահին Ինդոնեզիայում այսօր գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20–ի։

Խոշոր երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ռինջան հրաբխի և զբոսաշրջային կենտրոն Բալի կղզու մոտակայքում։

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 29–ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք) երկրաշարժ:

Էպիկենտրոնում օջախի խորությունը կազմել է 10 կմ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 9 բալ: