Նոր ընտանեկան թանկարժեք իր․ Ալեքսիս Օհանյանը դստերը հայկական նվեր է մատուցել

Հունիսին ամերիկահայ գործարարը պատմական հայրենիք էր այցելել։ ԱՄՆ վերադառնալիս նա դստերը յուրօրինակ նվեր է տարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը դստերը՝ Օլիմպիային, Հայաստանից բերված գորգ է նվիրել։ Այս մասին հա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչպես ինձ ասացին, գորգը գործել են Արևմտյան Հայաստանի իմ հայրենի շրջանի գորգերի նախշազարդերով», — մեկնաբանել է Օհանյանն իր լուսանկարը։

Գործարարը ցավ է հայտնել, որ իր տատը չկա։ Ու Ցեղասպանությունից հետո ընտանիքը զրկվել է ամեն ինչից։

«Սա ընտանեկան նոր թանկարժեք իր է»,-  գրել է Օհանյանը։

Հիշեցնենք՝ միլիոնատերը հունիսին պատմական հայրենիք էր այցելել։