Արսեն Թորսյանը փորձարկել է Սևանի ջուրը. հետևանքներն ու օգտատերերի արձագանքը. տեսանյութ

Օգտատերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել` չմոռանալով նշել, որ առաջին անգամ են լողազգեստով նախարար ու մարզպետ տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի– Sputnik. Ի հեճուկս տարածված լուրերի, թե Սևանը «կանաչել» է ու կարող է վտանգավոր դառնալ լողացողների համար, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ միասին, գնացել են Սևանա լճի ափերից մեկը և ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ի տես լողացել լճում։

Ինչո՞ւ է Սևանա լիճը կանաչել, և ո՞ւմ է վտանգ սպառնում. պարզաբանում է մասնագետը

«Այսօր փորձարկելու ենք Սևանի քաղցրահամ ջուրը, բայց ոչ խմելու, այլ լողալու նպատակով»,–տեսանյութում ասում է նախարարն ու ջուրը մտնելուց առաջ զգուշավորությամբ հարցնում` «ստեղ խորը չի, չէ՞»։

«Շատ աղվոր է, բոլորին հրավիրում ենք Սևանա լիճ լողալու»,–հորդորում է Թորոսյանը։

Օգտատերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել` չմոռանալով նշել, որ առաջին անգամ են լողազգեստով նախարար ու մարզպետ տեսնում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: