Սագագողը. ոստիկանությունը փնտրում է մեր օրերի Պանիկովսկուն

Բադերը գտնելու համար առաջարկել են դիտել «Ոսկե հորթը» ֆիլմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Երևանցիները տերմինալ են գողացել Վեդիում ու բռնվել դեպքից ժամեր անց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 28–ին, մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Հրաչյա Ղադիմյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր ծանոթը` հարևան գյուղի բնակիչ 46-ամյա Գրիգոր Գրիգորյանը, Արտաշատ քաղաքից դեպի Դալար գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող թիվ 2-րդ հասցեից գողացել է իրեն պատկանող 3 բադ, 3 սագ և 9 նապաստակ։

Բադերը տանելուց հետո տուժած քաղաքացուն հեռախոսազանգով ասել են, որ բադերը, սագերն ու նապաստակները գողացողի տեղն իմանալու համար դու պետք է նայես հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմը, և որ բադերը տարել է մեր օրերի Պանիկովսկին։

Ոստիկանությունը պարզում է, թե ով է Պանիկովսկին, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։